Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելքը»՝ լրագրողների կողքին

«Ելքը»՝ լրագրողների կողքին
13.02.2018 | 15:23

Երևանի ավագանու 2018 թվականի առաջին նիստում մինչև օրակարգին անցնելը, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների խնդրանքով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Պարոն Մարգարյան, տեխնիկական խնդիր կա, լրագրողները հարց են բարձրացրել խլացուցիչների հետ կապված, իրենց աշխատանքը խոչընդոտվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացավ հարցին անպայման լուծում տալ: «Շատ լավ, անպայման հաշվի կառնենք, մեր մասնագետները լսեցին, կփորձենք կարգավորել հարցը»,- ասաց Տարոն Մարգարյանը: Ավագանու նիստի ժամանակ ինտերնետ կապն անհասանելի է դառնում լրագրողների համար:

Դիտվել է՝ 3801

Մեկնաբանություններ